Երկուսն էլ կոռեկտ հայտարարություններ են արել։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին, որ կաջակցեն ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը։
«Դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, որ Կառավարությունը ձևավորվում է առաջին տեղ զբաղեցրած ուժը, քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, շատ շուտով իրենք կունենան այդ հնարավորությունը` պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին»,–ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։





