Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ երբ երեկ Նիկոլ Փաշինյանն ասում էր «կզցնելու եմ», դա ուղիղ վիրավորանք չէ։
Լրագրողներն այսօր նրանից հետաքրքվեցին՝ ինչո՞ւ նկատողություն չարեց Նիկոլ Փաշինյանին բառապաշարի համար, որը չի մտնում իր սահմանած բարեվարքության կանոնների մեջ, Ռուբինյանն արձագանքեց․ «Որովհետև ոչ ոքի ուղիղ չվիրավորեց»։
«Ոչ մեկին հասցեական վիրավորանք չասաց, դրա համար չընդհատեցի»,- ասաց ՔՊ-ականը։
Ռուբինյանի համար բարեվարքության կանոնների խախտում չէ նաև, երբ եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը Վեհափառ Հայրապետին «պիղծ» անվանեց։
«Դա վիրավորանք չէր, գնահատական էր»,- ասաց ՔՊ-ականը։





