Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռացանք, ուրեմն՝ ապագա չենք կարող ունենալ, այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա հիշեցրեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ինքը կառուցել է եկեղեցի: Ըստ Ծառուկյանի՝ որևէ հայ իրավունք չունի ո՛չ ուրանալու Հայոց ցեղասպանությունը, ո՛չ մոռանալու:
«Ասել եմ, որ ոչ մեկս չէր կարող պատկերացնել, որ իշխանության որևէ ներկայացուցիչ ռիսկ չի անելու նայել Մասիս սարին, չի կարող Ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել»,- ասաց նա՝ հայտարարելով, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը:





