Երբ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթում ասաց՝ կաթողիկոս, ՔՊ-ականները սկսեցին հարվածել սեղաններին, ճիշտ այնպես, ինչպես ընդդիմադիրներն էին հարվածում սեղաններին, երբ հնչում էր Կտրիճ Ներսիսյան անունը։
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել էր. «Եթե կրկնվեց նման պահվածքը, ՔՊ-ն ճշգրիտ նույն պահվածքն է ցուցաբերելու»:





