Նիկոլ Փաշինյանն Ալիևի առաջ վիզը ծուռ է կանգնում, իսկ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ատելություն է քարոզում, ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Հայ ժողովուրդն արդարության ծարավ ունեի Եռաբլուրի համար, Արցախի կործանման համար, հայկական պետականության կործանման համար ու, վաղ թե ուշ, հայ ժողովուրդն ու ես ստանալու ենք այդ ծարավը»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ Արցախատյաց է։
«Դուք Ռոբերտ Քոչարյանին ատում եք, որովհետև Արցախից է, ատում եք, որովհետև ձեր հետ չի պայմանավորվել»,- դիմելով Նիկոլ Փաշինյանի՝ ասաց նա։
«Դուք պարտված ղեկավար եք»,- Նիկոլ Փաշինյանին այսպես ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ ամեն ինչ անելու են, որ արդարությունը վերականգնվի։





