ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Հնարավո՞ր է զրկվեք մանդատից»․ լրագրողը՝ Էդգար Ղազարյանին

«Երեկ դատարանը ձեր նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացրել, դուք մեղավոր եք ճանաչվել․ հնարավո՞ր է զրկվեք մանդատից»,- լրագրողը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։ «Մենք լեգիտիմ ակնկալիք ունեինք արդարացման վերդիկտ սպասելու։ Բայց քանի որ վերդիկտը մեղադրական էր, հաջորդ դատական նիստին հանրային մեղադրողը ներկայացնի իր միջնորդությունները պատժի չափի վերաբերյալ, իսկ եթե պատժի չափը լինի ազատազրկում, այո, դա կանդրադառնա պատգամավորական գործունեությանը»,- պատասխանեց Ղազարյանը՝ նշելով, որ պատժի կիրառման ցանկացած որոշման դեպքում բողոքարկելու են։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։