ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին

Փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը, բայց բոլոր դեպքերում խաղաղության իմ չափանիշն այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և մենք որևէ հարցի և Ադրեջանը և ՀՀ-ն պետք է վերաբերվի այս տեսակետից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից ավերմանը:

«Այս թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են և ինչպես Նոր կտակարանն է ասում «Դատվելու ենք այն դատով, ինչ դատով, որ դատելու եք, և չափվելու եք այն նույն չափով, որ չափվելու ես»:

Կնայենք, կվերլուծենք, ես չեմ կարծում, որ մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկման առարկա պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,-ասել է նա:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։