ԱԺ նիստի մեկնարկին Ռուբեն Ռուբինյանը, դիմելով Էդգար Ղազարյանին, հարցրեց՝ ասելիք ունի՞: «ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- արձագանքեց պատգամավորը: «Ոչ»,- նշեց Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան ԱԺ նախագահի նույն հարցի: «Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում ՔՊ-ական պատգամավորներին մեղադրել էր պատերազմի և զոհերի հաշվին իշխանություն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ՝ նշելով, որ «զինվորների կյանքը փորձում են սրիկայաբար շահագործել», ինչից հետո իրավիճակը լարվել էր դահլիճում։ Ռուբինյանն ասել էր՝ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի:





