ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Դուք աչքի եք ընկել ձեր կոշտ հռետորաբանությամբ․ փոխո՞ւմ եք ձեր իմիջը»․ լրագրողը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Դուք միշտ աչքի եք ընկել ձեր կոշտ հռետորաբանությամբ․ փաստորեն փոխում եք ձեր իմիջը, կկարողանա՞ք ամբողջ ընթացքում պահել նոր իմիջը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ «Համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, կասեմ, որ ես աչքի եմ ընկել շատ բարեկիրթ հռետորաբանությամբ, դա ճաշակի կամ մոտեցման հարց է»,- պատասխանել է Ռուբինյանը՝ նշելով, որ իմիջը սուբյեկտիվ և խաբուսիկ բան է, մեկի համար գնահատվում է որպես կոշտ, մյուսի համար՝ ոչ կոշտ։ «Կարծում եմ՝ քաղաքական գործիչները կարող են սուր, կոշտ հռետորաբանություն կիրառել, բայց կարևորն այն է, որ այն չհատի զրպարտության, զազրախոսության և անբարեկրթության, պարզ՝ անդաստիարակության սահմանը։ Բնականաբար, մնալու ենք այդ սահմանների մեջ և ակնկալում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերն ու նաև լրագրողները կմնան այդ սահմանների մեջ»,- շարունակեց ԱԺ նախագահը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։