ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դե հարուստ են՝ թող իրանց համար օդանավակայան կառուցեն․ «Զվարթնոցից» չօգտվեն. Փաշինյան

@armlife.lurer

Դե հարուստ են՝ թող իրանց համար օդանավակայան կառուցեն․ «Զվարթնոցից» չօգտվեն. Փաշինյան #news #Hayastan Amlife.am #lurer

♬ оригинальный звук — Armlife — Armlife

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից, թե այդ քաղաքացին ինչքան ծախս է անում սեփական բարեկեցությունն ապահովելու համար. ՀՀ քաղաքացու բարեկեցությունն առաջին հերթին կախված է նրանից, թե ՀՀ պետական և համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունը բարելավելու համար։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հետևաբար հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլ նաև քաղաքացիների բարեկեցությանը դեմ ուղղված գործողություն»,–ասաց նա՝ հավելելով, որ 2017–ի համեմատությամբ 2025–ին ՀՅՀ բյուջեի եկամուտները 130 տոկոսով աճ են արձանագրել. «Եթե դրանից հանենք 29 տոկոս գնաճի ցուցանիշը, ապա բյուջեն իրական տվյալներով ավելի քան կրկնապատկվել է։

Հարկը մեր բոլորի բարեկեցությունն է՝ ամենահարուստից սկսած, ամենաաղքատից վերջացրած։ Մարդը կարա «Բենթլի» և «Ռոլս ռոյս» ունենա, բայց մեկ է, ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար առանձին Երևան–Սևան մայրուղի ունենաս։ Եթե շատ են ասում, որ հարուստ են, դե թող իրենց համար օդանավակայան կառուցեն և Հայաստանի օդանավակայաններից չօգտվեն։ Էլ չեմ ասում, որ եթե կառավարությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր «Բենթլիներից» հետևի ստոպ–ֆառն ա մնալու»,–ասաց Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։