ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը դիմելով ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին՝ ասաց. «Ձեր կենսագրության մեջ նշվեց, որ դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, դուք ադրբեջանցի տեսե՞լ եք… Պատկերացրեք՝ հարցը տալիս է ընդդիմադիր գործընկերը. կարո՞ղ է պատահի՝ 5,6,7 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»: Գաբրիելյանն ասաց. «Իհարկե հասկանում եմ՝ հարցը որոշակի սարկազմ է պարունակում, ինչը այդքան էլ վատ չի: 5,6 տարեկանում չէի կարող այդ մարմինների համար հետաքրքրություն ներկայացնեի: Ենթադրում եմ՝ ադրբեջանցիների երեխաների հետ խաղացել եմ»:
Հիշեցնենք՝ ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը:





