ՏԵՍԱՆՅՈւԹ․ Այն, ինչ տեղի է ունենում եկեղեցու շուրջ, արտաքին օրակարգի սպասարկում է. Ղահրամանյան

Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական իշխանության հրահանգով իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ են սկսում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Քոչարյանների տան խուզարկություններին, ձերբակալություններին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Անդրադառնալով երեկ դահլիճը լքելուն և այսօր վերադառնալուն, պատգամավորը նշեց.«Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավազանի անունով դիմելը մենք համարում ենք մեր հոգևոր, կրոնական զգացմունքները վիրավորող գործողություն և միտումնավոր արված գործողություն։ Երեկվա՝ դահլիճը լքելու փաստը դրանով էր պայմանավորված։ Դա անհամաձայնություն էր այդ քաղաքականությանը։ Գիտեք, որ իշխանությունը հետևողականորեն ազգային հենասյուն հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ է սկսել, Նիկոլ Փաշինյանի բերած ծրագրում այդ հակասահմանադրական կետը նույնիսկ ներառված է»։

Նա նշեց, որ եկեղեցու և կաթողիկոսի դեմ արշավը սկսվեց այն ժամանակ, երբ Փաշազադեն հանդես եկավ հայտարարությամբ, իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց դա և խոստովանց, որ խնդիրն իրականում Արցախ վերադարձի, Արցախի մշակութային արժեքների պահպանման մասին բարձրաձայնելն է. «Հիշում եք, որ այդ արշավից առաջ Կաթողիկոսը Շվեյցարիայում հանդես էր եկել հենց այդ օրակարգով։ Արձանագրում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում եկեղեցու շուրջ, արտաքին օրակարգի սպասարկում է»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։