ՏԵՍԱՆՅՈւԹ․ Արսեն Թորոսյան անունով երևույթին ուզում եմ հիշեցնել՝ ով է ինքը. ձայննե՛րդ կտրեք. Գևորգ Ստեփանյան

Քիչ առաջ աչքովս ընկավ, որ լրատվականներից մի քանիսում հերթական բարբաջանքն է դուրս տվել ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչ ոմն Արսեն Թորոսյան անունով ազգանունով երևույթը անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը կապված թոշակների բարձրացման հետ: Այդ մասին նշել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Չանրադառնալով և չխորանալով դետալների մեջ ՝ ուզում եմ հիշեցնել սույն երևույթին, որ ինքը հանդիսանում է ստի, կեղծիքի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գլխին տարբեր արհավիքներ բերած խմբակի ներկայացուցիչ։ Ուզում եմ հիշեցնել սույն երևույթին, որ թոշակները մի քանի ամիս առաջ բարձրացնելու դեմ իրենք էին ելույթ ունենում, թե ինչին է պետք 10000 դրամ թոշակառուների թոշակը բարձրացնել, ի՞նչ են անելու 10000 դրամ, իսկ ժամանակին հենց հենց այս նույն մարդիկ 10000 դրամի համար, ինչ սուտ ու կեղծիք ասես, տարածում էին։ Ուզում եմ հիշեցնել սույն երևույթին, որ 200 առաջ ինքն էր Արցախի Հանրապետության եկեղեցիների քանդումը գովաբանում և ասում, որ դա Ադրբեջանի իրավասության ներքո է։ Այս թուրքի պահած իշխանության ուզում եմ հիշեցնել, որ ձայներդ կտրեք և շուտով ժողովուրդը ձեր այս ամեն մի խայտառակ արտահայտությունների ու հայ ազգի հանդեպ այս ստորությունների պատասխանը տալու է»,- նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։