««Սուպեր մամա» ներկայացումներին շատ լավ ծանոթ ենք». Անի Խաչատրյան

«Կարող էին լինել և ավելի բարձր սակագներով փաթեթներ: Բայց այն փաթեթները, որոնք կային նախնական ընդունված նախագծում, ես համարում եմ, որ ցանկացած քաղաքացու գրպանին համարժեք էին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով տրանսպորտի նոր սակագնին: Խաչատրյանի խոսքով՝ տրանսպորտը բարելավվել է: «Մենք ունենք ՀՀ քաղաքացուն արժանի տրանսպորտ: Տրանսպորտը չի թանկացել, սա տրանսպորտային ցանցի բարելավվում է, որը պետք է լիներ»: Խոսելով ընդդիմադիրների, մասնավորապես Հայկ Մարությանի բողոքի ակցիաների ու նրա հայտարարությունների մասին, նշեց. «Այդ շոուներին, «սուպեր մամա» ներկայացումներին շատ լավ ծանոթ ենք»: