Փաստաբան Անահիտ Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի հայցը մերժվել է ամբողջությամբ:
2021թ-ի ապրիլի 4-ին Ստյոպա Սաֆարյանը դիմել էր դատարան` պահանջելով
1. ներողություն խնդրել
«Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու: Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերդ ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս» վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և
2. 500 000 դրամի չափով փոխհատուցում վճարել:
Դատարանը ամբողջությամբ մերժել է հայցապահանջը»:
Հիշեցնենք՝ Ստեփան Սաֆարյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 ժամ» ՍՊԸ-ի՝ պահանջելով ներողություն խնդրել իբրև վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և փոխհատուցել՝ պատասխանողներից յուրաքանչյուրից 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է եղել լրատվականում հրապարակված՝ «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառումը։