Search
Close this search box.

Սպասվում են տեղումներ

Please enter a valid URL

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 24-ին, 26-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ին ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։