Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ տեսակապով հանդիպում են ունեցել իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ «Ապառաժ»-ը գրում է, որ հանդիպմանը քննարկվել է, թե ինչ իրավաքաղաքական գործիքներ կան պայքարելու արցախցիների իրավունքների համար։
Պրոֆեսոր Օկամպոն մասնավորապես կարևորել է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դերը առանց պետության ժողովուրդների իրավական պաշտպանության հարցում որպես իրավական կարևոր գործիք։
Oկամպոն նաև նշել էր, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը հայտարել էր, որ կա ցեղասպանության ռիսկ Արցախում, իսկ դա արդեն իսկ ենթադրում է միջազգային հանրության կողմից գործողության պարտավորություն։
Այս համատեքստում նաև շատ կարևոր կլինի, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համատեքստում բարձրաձայնենք գերիների հարցը ու ցույց տանք, որ Ադրբեջանը անմեղ մարդկանց գերի է պահում իր բանտերում։
Հանդիպմանը խոսվել է նաև այն մասին, որ աշխարհը ճանաչել է 1915 թվականի ցեղասպանությունը, սակայն դա որևէ հետևանք չի ունեցել։ Օկամպոն ասում է, որ աշխարհը շատ տարբեր է հիմա․ այն ժամանակ չկար ՄԱԿ-ի քրեական դատարանը, չկար սոցիալական մեդիան, սփյուռքը և այլն։ Եվ շատ բան կախված է նաև նրանից, թե հայերը ինչքան ցանկություն կունենան պայքարելու։
Նա նաև ասում էր, որ ինչքան էլ Ադրբեջանը հակառակն է պնդում, արցախցիները հողի սեփականատերերն են, ու ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչքան պատրաստ կլինենք պայքարելու։ Նա խորհուրդ է տալիս արցախցիներին ավելի ակտիվ լինել իրենց իրավունքների պաշտպանության հարցում։