Search
Close this search box.

Սև ծովից ներթափանցած ցիկլոնը Հայաստանում է. Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Մարզերում հոկտեմբերի 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Եղանակը՝ մարզերում
Երևանում հոկտեմբերի 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։