Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի ուղերձը

Please enter a valid URL

Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել: Այս մասին ասվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում՝ նվիրված ՀՀ անկախության օրվան:

«Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել: Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է:

Փա՛ռք Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը առաջին հերթին ազգովի արժանի լինելն է նրանց սխրանքին և տեր կանգնելը նրանց սրբազան գործին:

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին»: