Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին ողջունել է Փաշինյանի կողմից սանիկին նախարար նշանակելու որոշումը

Քիչ առաջ Փաշինյանը իր սանիկին, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին նշանակեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին նշանակումից անմիջապես հետո ողջունել է Փաշինյանի այդ որոշումը։

Ստորև ներկայացնում ենք Սևակ Միքայելյանի գրառումը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:
Ողջունում եմ ՀՀ վարչապետի որոշումը և վստահ եմ, որ Դավիթ Խուդաթյանը նոր պաշտոնում շարունակելու է ծառայել ի նպաստ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։