Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին որոշում չունի՝ մայիս 21-ից հետ որպես Արցախի նախագահի թեկնածու կառաջադրվի՞, թե՞ ոչ։
«Այս պահին նման որոշում չկա, առաջիկայում մեր դիրքոշորումը կհայտնենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Շահրամանյանը նշեց, որ այդ որոշումը կապված է Արցախի քաղաքական ուժերի, Արցախի հասարակության դիրքորոշումից։
«Մենք հաշվի ենք առնելու բոլորի կարծիքները։ Ըստ Սահմանադրության, նախատեսված է մայիսի 21-ից հետո 7 -ից 10 օրվա ընթացքում։ Ես այս պահին որոշում չունեմ»,-ասաց նա։
Հարցին, թե մոտ օրերս արդյո՞ք նա Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է՝ պատասխանեց, որ ոչ։
Շահրամանյանը նշեց, որ նման հանդիպում չի եղել նաև իր և Քոչարյանի ներկայացուցիչների միջև և տեղեկությունը, թե տարածքի հարց է եղել, դիմել է և մերժում ստացել՝ կեղծ է։
«Մենք նման հանդիպումներ չենք ունեցել, ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել։ Սկզբնական շրջանում ես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եմ հանդիպել, նաև ՀՀ նախագահների հետ եմ հանդիպումներ ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի։ Կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել»,-ասաց նա։