Շրջափակման մեջ ես մշտական կապի մեջ եմ եղել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը Արայիկ Հարությունյանը սկսել է քննարկել 3 ամիս մինչև Ղարաբաղի անկումը: Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի և ամեն անգամ հավաքվում էին, ասում էր, որ այլևս ես այդ ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, և ամեն անգամ Բակո Սահակյանը համոզում էր դա չանել: Վերջին անգամ նա ասաց, որ սա քննարկման հարց չի և ինքը դա անելու է: Ինքն անձամբ համոզում էր մարդկանց, որ ստանձնեն այդ պաշտոնը: Սամվել Շահրամանյանը միակը չէր:
Ղարաբաղից ինձ ասել են, որ Արայիկ Հարությունյանն այդքանն ասել էր նաև Փաշինյանին, և նա շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում: Ես Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում, ինձ խնդրել էին, որ ես նրան շնորհավորեմ և աջակցեմ: Այսօր շահարկել այդ ամենն ուղղակի անբարոյականություն է»,- նշեց նա: