Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ այսքանից հետո ես տեսա նույն Սամվել Կարապետյանին՝ ներողամիտ, մեծահոգի ու լավատես․ ոչինչ չի փոխվել․Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս։ Այս տասը ամիսների ընթացքում քաղաքական ռեպրեսիաների մեքենան աշխատեց ողջ ուժով՝ բռնաճնշումներ, տնային կալանք, սուտ լուրեր, հոգեբանական ճնշում և մանիպուլյացիաներ։ Պատկերացրեք, թե որքան մանրախնդիր է փոքրիկ խմբակը, որ թույլ չի տալիս Սամվել Կարապետյանին այցելել հայրական շիրիմին։ Սա դասագրքային հոգեբանական տեռոր է։

Բայց այսքանից հետո ես տեսա նույն Սամվել Կարապետյանին՝ ներողամիտ, մեծահոգի ու լավատես։ Ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է մնալ նվիրված իր հայրենիքին, հավասարակշիռ ու սթափ հայացքով է գնահատում իրականությունը։ Ավելին՝ կիսվեց բազմաթիվ նոր գաղափարներով և Հայաստանը զարգացնող նոր նախագծերի տեսլականով։

Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի այսպիսի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն։ Օրեր անց մենք կսկսենք կառուցել ամուր և ուժեղ Հայաստան ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։