Կգնամ ԵԱՏՄ ու տեղում հարցերը կլուծեմ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ Ռուսաստանը արգելել է Հայաստանից մի խումբ ապրանքների արտահանումը։

«Մեր առաջ թող չդնեն ընտրություն բիբարի ու պետության միջև։ Այո՛, Հայաստանում բիբար էլ, վարդեր էլ, ծիրան էլ աճելու են ու Հայաստանից արտահանումը կրկնապատկվելու է, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ»,- Ծովինարում հայտարարեց նա։

Ըստ նրա՝ ընդդիմադիրներն են զանգում Ռուսաստան ու ասում, որ արգելեն Հայաստանից արտահանումները, որ ժողովուրդը միտքը փոխի։

«Էս ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չէ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինքը ԵԱՏՄ միակ պաշտոնյան է, որ ԵԱՏՄ երկու մարմնում էլ մասնակցություն ունի․

«Ես ունեմ բավարար լծակներ, որ ընտրություններից հետո ձեր վստահությանն արժանանալու դեպքում կգնամ ու հարցերը տեղում կլուծեմ»։

Այդուհանդերձ, Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանի գործընկերների հետ վիճաբանության չի գնալու, բարեկամական հարաբերությունները շարունակելու են։

Химчистка мягкой мебели

LUX Cleaning Home выполняет химчистку диванов, кресел, стульев, матрасов.
Мы используем исключительно качественные, безопасные, антиаллергенные и эффективные немецкие средства для отличного результата. Мы всегда получали похвалу за свою работу.

Новости