Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ բարի գալուստ Հայաստան.Ալեն Սիմոնյան

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում խոչընդոտել այն ռուսաստանցիների մուտքը երկիր, որոնք փորձում են խուսափել մոբիլիզացիայից և ռազմաճակատ ուղարկվելուց։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է «Дождь» հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով լրագրող Եկատերինա Կոտրիկաձեի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիների նոր հոսք։ «Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա եկել այստեղ։ Ռուսաստանից մարդիկ, ինչպես գիտեք, կարող են գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ բարի գալուստ Հայաստան»,- ասել է Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսաստանցիներին կվերաբերվեն հարգանքով և անհրաժեշտության դեպքում կօգնեն նրանց։ «Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին՝ Հայաստան գալով։ Եվ երբ հարմար լինի, կարող են վերադառնալ Ռուսաստան։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կօգնի»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հաղորդման ընթացքում Սիմոնյանը անդրադարձել է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներին և ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։