Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ Սու-25 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նրա խոսքով՝ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, իսկ ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում։ Օդաչուն կարողացել է կատապուլտվել:

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ օդաչուին վայրէջքի վայրից տարհանել է որոնողափրկարարական խումբը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Գետնի վրա ավերածություններ չկան։ Նախնական տեղեկություններով՝ արտակարգ պատահարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։