Ռուսաստանում հայտնել են, որ կանխել են Հայաստան 16 մլն ռուբլու ապօրինի արտահանումը

Միներալնիե Վոդիի օդանավակայանում մաքսավորները կանխել են Հայաստան 16 մլն ռուբլու ապօրինի արտահանումը. դրամական միջոցները փորձել է տեղափոխել Ռուսաստանի 29-ամյա մի քաղաքացի։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությունը։

Տղամարդուն կանգնեցրել են «կանաչ» միջանցքում՝ ընտրանքային հսկողության ընթացքում։ Նրա ձեռքի ուղեբեռում տեսուչները հայտնաբերել են հինգ պոլիէթիլենային փաթեթ՝ թղթադրամներով, որոնց ընդհանուր գումարը կազմել է մոտ 16 մլն ռուբլի (համարժեք է 220 հազար ԱՄՆ դոլարին)։ Խախտում կատարած անձը պարզաբանել է, որ այդ գումարը նախատեսված էր Հայաստանում ավտոմեքենաներ գնելու համար։ Հետագա վերավաճառքի համար մեքենաները նա ընտրում էր ինտերնետ-ծառայության միջոցով, իսկ դրանց հետագա տեղափոխումը Ռուսաստան նախատեսում էր կազմակերպել եղբոր հետ միասին։ Քաղաքացին նաև հայտնել է, որ տեղյակ չի եղել Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ կանխիկ դրամի արտահանման համար սահմանված սահմանափակումների մասին։

Հարուցվել է վարչական իրավախախտման գործ՝ ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 16.3 հոդվածով (արգելքների և սահմանափակումների չպահպանում)։ Դրամական միջոցներն առգրավվել են և տեղադրվել իրեղեն ապացույցների պահախցիկում։

Քննությունը շարունակվում է։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով սահմանվել էին Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ Ռուսաստանի Դաշնության կանխիկ արժույթի արտահանման սահմանափակումներ։

Ֆիզիկական անձինք իրավունք ունեն միջազգային օդանավակայանների օդային անցակետերով, որոնց ցանկը հաստատվել է ՌԴ կառավարության կողմից, արտահանել այնպիսի դրամական միջոցներ, որոնց չափը գերազանցում է 100 հազար ԱՄՆ դոլարի համարժեքը, միայն այն դեպքում, եթե առկա են բանկային վավերացված քաղվածքներ, որոնք հաստատում են արտահանվող արժույթը տեղափոխող ֆիզիկական անձանց բանկային հաշիվներից (ավանդներից) Ռուսաստանի Դաշնության արժույթի կանխիկացման փաստը, կամ այլ փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանվում է ՌԴ կառավարության կողմից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։