Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորում»: Այսպիսով, դադարեցվել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ համակարգային խախտումների արդյունքում «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին խնդրել էր ժամանակավորապես դադարեցնել բոլոր ձկնամթերքի սերտիֆիկացումը, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել են ստուգմանը՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ներին: Նշվածձեռնարկությունների նկատմամբ սահմանվել է ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։
«Հետագայում նյութերի վերլուծության ընթացքում պատրաստվել է նախնական զեկույց, ևմինչև հայտնաբերված խախտումների վերացումը և անհրաժեշտ օժանդակ նյութերի տրամադրումը որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը», — հայտնել են «Ռոսսելխոզնադզորում»:
Ընդգծվել է, որ գերատեսչությունն աշխատանք է տանում հայկական կողմի հետ ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք նախատեսված են ռուսական շուկա մատակարարելու համար:





