Ռուսաստանն արգելեց Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Մակնշման «Честный знак» պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես РБК-ին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։

Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որում գերատեսչությունը մատնանշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելու կանխման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունը։ Արգելափակման պատճառ են նշվել «պարտադիր պահանջների խախտումները»։

Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ի և 2026 թվականի մարտի 5-ի արտադրության ամսաթվերով արտադրանքը։

Ինչպես նշել է Յուսուպովը, մինչև ստուգման ավարտը այն սպառողների ձեռքը չի ընկնի։

Մակնշման համակարգն արդեն մեկ անգամ կասեցրել էր «Ջերմուկի» 2,5 միլիոն շշի վաճառքը 2024 թվականին Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո։ Այն ժամանակ շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր հայտնաբերվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։