Search
Close this search box.

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ. Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի

Իրավիճակը Կովկասում շարունակում է մնալ բարդ, և արտատարածաշրջանային խաղացողները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրամիությունը, կործանարար ազդեցություն ունեն դրա զարգացման վրա: Այս մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրամիության ցանկությունը՝ ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, պահպանել Վրաստանը և Հայաստանը ներքաշել իրենց ազդեցության ուղեծիր, կործանարար ազդեցություն ունի դրա զարգացման վրա։ Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը՝ ֆինանսավորելով և ուղղորդելով Վրաստանում բողոքի ակցիաները: Այդ փորձերը ցույց են տալիս շահագրգռվածություն՝ ուկրաինական սցենարով երկիրը ներքաշելու ակտիվ հակառուսական գործողությունների մեջ»,- ասել է նա։

Գերասիմովի խոսքով՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում։