«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից հնդավոր կուլտուրաների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրման վրա լսել հոդվածը

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներկրվող և հայկական ծագում ունեցող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ այս արտադրանքի տարանցման վրա։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ այս միջոցները կապված են այն մեխանիզմների բացակայության հետ, որոնք հաստատում են արտահանող երկրներում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի մուտքը։

Սահմանափակումները կգործեն մինչև համապատասխան ալգորիթմի մշակումը, որը կապահովի մատակարարումների վերահսկողությունն ու անվտանգությունը։

«Ռոսսելխոզնադզորում» նաև հայտարարել են, որ իրենց կարծիքով՝ իրավիճակը մատնանշում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից վերահսկողության համակարգում առկա խնդիրները և գյուղատնտեսական արտադրության ոլորտում կարգավորման ոչ բավարար արդյունավետությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։