Ռոբերտ Ամստերդամ․ Անկեղծորեն զվարճալի է հետևել, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունն իր կաբինետով ու արբանյակներով հուզված տոնում «դարի բացահայտումը». Ամստերդամ

Անկեղծորեն զվարճալի է հետևել, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունն իր կաբինետով ու արբանյակներով հուզված տոնում «դարի բացահայտումը»։ Նրանց թվացել է, թե Ջեֆրի Էփշտեյնի անվան հետ կապված ինչ-որ անհեթեթ փաստաթուղթ կամ պատահականություն գտնելով՝ կկարողանան ինձ վարկաբեկել ու մեծ աղմուկ բարձրացնել։
Ինչպես միշտ, նրանց հետաքրքիր չի եղել իրականությունը. նրանց պետք էր հերթական էժանագին մանիպուլյացիան և վարկաբեկելը։
Ի հեճուկս իրենց՝ ճշմարտությունն այլ է, իսկ ես այն թաքցնելու սովորություն չունեմ։
Այս տեսանյութում ներկայացնում եմ ողջ եղելությունը։ Իրական փաստերով ջրի երես եմ հանում այն սուտն ու հիստերիան, որով փորձում են կերակրել հանրությանը։
Ես դեռ սպասում եմ, որ ինձ զրպարտողները կգտնեն այնքան արժանապատվություն, որ հրապարակավ կընդունեն իրենց սխալը։ Թեև, երբ դիմացինդ ճշմարտության հետ խոսելու ձևը չգիտի, սուտն ու բամբասանքը մնում են նրա միակ զենքը։

Ռոբերտ Ամստերդամ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։