Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 22-ամյա ՌԴ քաղաքացի:
Պարզվել է նաև, որ տեղում մահացել է 30-ամյա ՌԴ քաղաքացի:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում: