ՌԴ-ն հարվածել է Դնեպրին. կան զոhեր

Ապրիլի 16-ի երեկոյան ՌԴ-ն հարվածել է Դնեպր քաղաքին, հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, վիրավորվել է 28 մարդ։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, հայտնում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։«Ռուսները խլել են երեք մարդու կյանք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Նախնական գնահատականներով՝ տուժել է 28 մարդ, այդ թվում՝ չորս երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ վնասներ են հասցվել տներին, ուսանողական հանրակացարաններին, ուսումնական հաստատությունների և սննդի ձեռնարկությունների շենքերին, ինչպես նաև ավտոմեքենաներին։ Անօդաչու սարքերի հարձակումների պատճառով քաղաքում մի քանի հրդեհ է բռնկվել:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։