ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ընդդիմադիր գործիչներին ուղղված Փաշինյանի մեղադրանքներին է արձագանքել՝ ընդգծելով. «ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել՝ ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում»։
«Կոմպրոմատը թուրք-ադրբեջանական շահեր սպասարկելն է, ինչով էլ զբաղված է Նիկոլը։
ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել՝ ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում։
Էրդողանի գիրքը կրծքին սեղմելը կոմպրոմատ է։
Արցախն Ալիևի հրահանգով Ադրբեջանի մաս ճանաչելը կոմպրոմատ է։
Հայ դատից հրաժարվելը կոմպրոմատ է։
Ցեղասպանության զոհերի հիշատակն ուրանալը կոմպրոմատ է։
Եկեղեցու վրա հարձակվելը կոմպրոմատ է։
Անկախության հռչակագրից ու Արարատից հրաժարվելը կոմպրոմատ է։
Նիկոլական լինելն էլ՝ կոմպրոմատ է ու կոմպրոմատ»։





