Ոչ, վստահ չենք, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե վստահ են, որ «Խաղաղության պայմանագրից» հետո Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Դուք վստա՞հ էիք, որ Ռուսաստանը, լինելով Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, մի օր կհարձակվեր նրա վրա։ Հարցեր եք տալիս, որոնց պատասխանը մոլորակի վրա ոչ ոք չունի։ Մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում և թե ինչ կլինի վաղը, ոչ ոք չգիտի։ Մենք անում ենք ամեն բան, որ ՀՀ քաղաքացին ապրի խաղաղ իր տարածաշրջանում։ Թե հետագայում ինչ կլինի, կամ ինչ չի լինի՝ այստեղ չենք կարող գուշակություններով զբաղվել։ Մենք զբաղվում ենք ռեալ քաղաքականությամբ և անում ենք ամենը, որ չլինի որևէ էսկալացիայի վտանգ»,-շեշտեց պատգամավորը։