ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն արձագանքել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հայտարարությանը, ըստ որի Հայաստանում ԵՄ քաղաքացիական նախաձեռնությունն իրականում հետախուզական տվյալներ է հավաքագրում:
«Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է ու շատ սխալ տեղեկություն և պատկերացում ունի ԵՄ դիտորդական առաքելության մասին»,- նշել է Եղոյանը:
Վերջինիս խոսքով, Հայաստանը վաղուց մեկնարկել է եվրոինտեգրումը. «Մեկնարկած է վաղուց, չե՞ք տեսնում․ Եվրոջասթի հետ համաձայնագիր ենք վավերացնում, վիզաների ազատականացման երկխոսություն է սկսվում»։