Search
Close this search box.

Քոչարյանը` Գեղամ Նազարյանի հարցը քննարկելու մասին

Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի 29 պատգամավորներից մեկը կարծիքներ է ասում ֆրակցիայի մոտեցմանը հակառակ, իհարկե, քննարկման առարկա պետք է դառնա:

Այս մասին դատարանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Գեղամ Նազարյանին«կխնդրեն» մանդատը վայր դնել:

«Եթե նա համաձայն չէ, կարծիքը փոխել է, ի վիճակի է նաև լքել ֆրակցիան: Ֆրակցիան իրավունք ունի որոշ գործընթացներից հետո ուղղակի հեռացնել նրան:

Ընդհանրապես մանդատից հրաժարվելու հարց մեզ մոտ քննարկման առարկա չէ, դա բարոյական մոտեցումների հարց է: Մոտ օրերս քննարկվելու է այդ հարցը, և փորձելու ենք տալ ճիշտ լուծում»,- ասաց նա: