Քիմ Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին և զգուշացրել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին կոչ է անում զգոն լինել, քանի որ խաբեբաները Լոս Անջելեսի հրդեհներից տուժածների համար նվիրատվություններ հավաքելու համար օգտագործում են նրա անունը։ Նա այդ մասին հայտնել է սոցցանցում՝ հրապարակելով [email protected] հասցեից ուղարկված մի նամակ։
44–ամյա հեռուստաաստղը հորդորել է չբացել այդ նամակը։

Հանգստյան օրերին Քարդաշյանը խոսել էր հրդեհների դեմ պայքարող փրկարարների մասին` ընդգծելով նրանց քաջությունը։ Նա Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին կոչ էր արել բարձրացնել փրկարարների աշխատավարձը` նշելով, որ հրշեջները օրական վաստակում են ընդամենը 5,80-ից 10,24 դոլար, գումարած լրացուցիչ 1 դոլար` արտակարգ իրավիճակների ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քարդաշյանն ու նրա հարազատները Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների պատճառով լքել են իրենց առանձնատները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։