«ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ», Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ՊՆ-ն հետևողականորեն հերքում է մեր կողմից հրադադարի խախտման լուրերը, բայց թաքցնում է, որ գիշերը ժամը 1-ի կողմերը թշնամին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ։
Ասեք, հայտարարեք աշխարհին, որ ագրեսորը Ադրբեջանն է, այլապես ստացվում է, որ թշնամին մեզ մշտապես մեղադրում է, մենք էլ պաշտպանվում ու հերքում ենք։
Թշնամին կրակում է և վայնասուն բարձրացնում, թե հայերն են կրակել։ Հայաստանն էլ չի կրակում, բայց չի էլ խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին և մշտապես միայն արդարանում է, ինչը աշխարհում սխալ պատկերացում է ձևավորում։
Թշնամուն զսպելու միակ միջոցը ուժեղ բանակն ու նախաձեռնողական դիվանագիտությունն են։
Բանակը համարժեք պատասխան կտա թշնամուն, դիվանագիտությունն էլ կբանակցի դաշնակիցների և այլ երկրների հետ’ Հայաստանի համար քաղաքական հարմար միջավայր ձևավորելու։
Թե չէ ցռան վերգոները ոչինչ չեն կարող անել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։