Search
Close this search box.

Փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ

Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:

Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հրավեր է ստացել մասնակցելու փետրվարի 6-ին Վաշինգտոնում կայանալիք ամենամյա Ազգային աղոթքի նախաճաշին (National Prayer Breakfast):

Նշենք, որ ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշն անցկացվում է 1953 թվականից ի վեր: ԱՄՆ-ի Կոնգրեսի կազմակերպած ամենամյա ավանդական միջոցառմանը մասնակցում են ԱՄՆ նախագահները, հրավիրվում են հյուրեր ԱՄՆ-ի հիսուն նահանգներից և ավելի քան 100 երկրներից: