Search
Close this search box.

Պեսկով. Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ քննարկել է Զանգեզուրի միջանցքի հարցը

Զանգեզուրի միջանցքի թեման, հավանաբար, շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ու Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ընթացքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պուտինը նրանցից յուրաքանչյուրի հետ դեմ առ դեմ խոսել է առանձին։ Ընդ որում, ՌԴ նախագահը հավանաբար, յուրաքանչյուրի հետ նստել է կես ժամ, ուստի, հաստատ կարծիքների փոխանակում է եղել։ Դե, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Զանգեզուրի միջանցքի թեման քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումների ժամանակ։