Պեսկով. Գազի արտոնյալ գինը շուկայական կդառնա, եթե Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն

Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար։ Սակայն Երևանի համար գրավիչ արտոնյալ գազի գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները այն մասին, որ կա ռուսական գազի, ռուսական էներգակիրների շատ ու շատ գրավիչ, ավելի քան արտոնյալ գին։ Սա իսկապես այդպես է. Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրներին և հատկապես՝ ամենամոտ դաշնակիցներին ու գործընկերներին», — ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ «այդպիսի ռեժիմը անհնար է այլ ինտեգրացիոն միավորումների մասնակիցների համար»։ «Դա իհարկե, Եվրամիությունն է։ Այստեղ գների կատեգորիան արդեն լրիվ այլ է՝ շուկայական։ Սա շատ լավ հայտնի է մեր երևանյան բարեկամներին», — եզրափակել է նա։

Պեսկովը «բաց հարց» է անվանել «հետագա տնտեսական ինտեգրման ուղու ընտրության հարցը», սակայն հիշեցրել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում Փաշինյանը «ասել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ ամբողջ ծավալով, բայց միաժամանակ զարգացնում է իր հարաբերությունները նաև իր արտաքին քաղաքականության այլ ուղղություններով, մասնավորապես՝ Եվրոպայի հետ»։

«Եվ ինչպես այն ժամանակ պարզաբանել էր Փաշինյանը, ինչ-որ պահի պետք կլինի վերջնական որոշում կայացնել, և դա արվելու է հանրաքվեով։ Խոսքը հենց հայ ժողովրդի մասին է լինելու», — եզրափակել է ռուսաստանյան առաջնորդի մամուլի քարտուղարը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։