Պայթյունի հետևանքով զոհվածին կհուղարկավորեն Կոթիում. Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սեպտեմբերի 17-ին, Ժամը 17։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Նազարյանի գլխին, ով տեղում մահացել է։ Էդգար Նազարյանը սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ էր, Կոթիից տեղեկացա, որ ընտանիքը Աբովյանում է բնակվում, Էդգարը այդ ճանապարհի կառուցման ժամանակ շինարարական տեխնիկա է աշխատեցրել։ Պայթյունի ժամանակ, մի քանի հոգով բլրի վրա կանգնած՝ հետևել են պայթյունին։ Ակնհայտ է , որ տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտում, պայթյունի ժամանակ բոլոր աշխատողները պետք է գտնվեին անվտանգ հեռավորությամբ, անվտանգ տեղ թաքնված լինեին։ Էդգար Նազարյանն ամուսնացած էր, ունի փոքր աղջիկ։ Նրա հուղարկավորությունը կկայանա սահմանամերձ Կոթիում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։