Պայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը

Այսօր՝ հունիսի 28-ին, պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Նշված սեփական տանը քրեական ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ի դին։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։