Փաշինյանը պաշտոնանկ է արել նաև Սասուն Խաչատրյանին

MediaHub-ի աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:

Մեզ չհաջողվեց լուրը ճշտել վերջինիս խոսնակից:

Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնանկ է արել կառավարության մի շարք անդամների՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և ՆԳ նախարար Վահե Ղազարյանին:

Տեղեկությունը հաստատեցին կառավարության մեր աղբուրները: Մեզ ասացին, որ Փաշինյանը ազատելու է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։