Search
Close this search box.

Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց «կաբինետից» դուրս ակտիվ աշխատել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորում է ավելի շատ գիտելիք ունենալ և գյուղացիների հետ ակտիվ աշխատել «կաբինետներից դուրս»։

«Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել կաբինետից դուրս աշխատանքի կարևորության վրա»,-ասաց նա և նշեց, որ ինքը վերջին տասը օրում աշխատասենյակից դուրս գալով՝ շատ ինֆորմացիայի արդեն տիրապետում է։

«Սա շատ մեծ տեղեկատվություն է տալիս։ Մեզ թվում է՝ մեծ ինֆորմացիայի ենք տիրապետում, բայց այդ ինֆորմացիայի մեծ մասը ոչ մեկին պետք էլ չի, ու դրանք չտիրապետելուց մեծ պրոբլեմ չի առաջանա։ Իսկ իրական կյանքի իրական ինֆորմացիային պետք է աշխատասենյակից դուրս աշխատելու միջոցով տիրապետել»,-ասաց նա։