Search
Close this search box.

Ուժգին երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 11:46-ին, Մալաթիա քաղաքից 46 կմ դեպի արևելք։

Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկա: