ՏԵՍԱՆՅՈւԹ․ Աշխարհում 4 միլիարդատեր է կալանքի տակ, 2-ը հայ են․ մեկը Բաքվի բանտում է, մյուսը՝ ՀՀ-ի. Նարեկ Կարապետյան

Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած կուսակցությունը միացել է մեզ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Աշխարհում 4 միլիարդատեր կա, որ կալանավորված է, որոնցից 2–ը հայ են։ Եթե նրանք չլինեին հայրենասեր, մեկը Բաքվի բանտում չէր լինի, մյուսը հայաստանում այսքան ամիս կալանքի տակ չէր լինի՝ իր եկեղեցին պաշտպանելու համար։ Ժամանակն է եկել մեր երկրում արդարության վերականգնման, ժամանակն է, որ մեր ազգի ուժեղ որդիներն իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի կառուցման հարցում»,-նշել է նա։

Նարեկ Կարապետյանը նշեց, որ պատրաստ են միավորվել այն ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այսօր երկրում ստեղծված իրավիճակի համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։