Search
Close this search box.

Ոստիկանությունում նոր փոփոխություններ ու նշանակումներ են եղել

Ինչպես արդեն հայտնի է, Ներքին գործերի նախարարություն ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում։ Ոստիկանության 4 հիմնական հենասյուներից 3-ն արդեն ձեւավորվել են։ Դրանք են Պարեկային ծառայությունը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը։ 

Մարզային վարչություններն այսուհետ կկոչվեն քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային վարչություններ, իսկ տարածքային բաժինները ենթարկվելու են համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանը։

Նոր ձեւավորված համայնքային ոստիկանությունը զբաղվելու է ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների բացահայտումներով։ Իսկ քրեական ոստիկանությունը՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմամբ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ է նշանակվելու փոխոստիկանապետ, քրեականի պետ Վարդան Վարդանյանը, իսկ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը կլինի փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։ Ազգային գվարդիայի ձեւավորումը սպասվում է եկող տարի։ Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը 65 կողմ, 28 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Գվարդիայի մասին օրինագիծը։